Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պետդեպարտամենտ. ՌԴ-ի դեմ նոր հնարավոր պատժամիջոցները կանդրադառնան Մոսկվայից ռազմատեխնիկա գնող երկրների և ընկերությունների վրա

Պետդեպարտամենտ. ՌԴ-ի դեմ նոր հնարավոր պատժամիջոցները կանդրադառնան Մոսկվայից ռազմատեխնիկա գնող երկրների և ընկերությունների վրա
30.01.2018 | 18:38

Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները, դրանց սահմանման դեպքում, կանդրադառնան ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի և հետախուզական ծառայությունների գործընկերների վրա` ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

«Այսօրվանից սկսած պետքարտուղարությունը կարող է պատժամիջոցներ սահմանել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի 231-րդ հոդվածի շրջանակում ռազմարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների և հետախուզական ծառայությունների հետ մեծ գործարքների համար: Եթե պատժամիջոցները սահմանվեն, հիմնականում կվերաբերեն ռազմարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների և հետախուզական ծառայությունների հետ մեծ գործարքների մեջ ներգրավված ոչ ռուսական կազմակերպություններին»,- հայտնել է նա: Պետքարտուղարությունում նշել են, որ ԱՄՆ-ը նախազգուշացրել է Ռուսաստանի հետ առևտրային գործարքներ իրականացնող երկրների կառավարություններին և ընկերություններին նրանց դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին: «Օտար երկրների կառավարությունները և մասնավոր հատվածի ընկերությունները տեղեկացվել են ինչպես հանրային կերպով, այնպես էլ մասնավոր կարգով, այդ թվում՝ համապատասխան դեպքերում պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների և ԱՄՆ կառավարության այլ պաշտոնատար անձանց կողմից, որ պատժամիջոցների ցանկում ներառված ռուսական սուբյեկտների հետ գործարքները պատժամիջոցների պատճառ կդառնան»,- հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը: Նրա կարծիքով՝ պատժամիջոցների մասին նոր օրենքը զսպող գործոն կդառնա ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց համար, որ ցանկանում են գործարքներ կնքել ռուսական ընկերությունների հետ:


«Խոշոր ռազմական գործարքների հետ կապված երկարատև ժամանակահատվածները հաշվի առնելով՝ այդ ջանքերի արդյունքները միայն նոր են սկսում երևալ»,- հավելել է դիվանագետը:
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ գերատեսչությունը երկուշաբթի տեղեկացրել է Կոնգրեսին հակառուսական պատժամիջոցների գործողությունների արդյունքների մասին: Նա նշել է, որ օգոստոսին նոր օրենքի ընդունումից ի վեր օտար երկրների որոշ կառավարություններ հրաժարվել են Մոսկվայից մի քանի միլիարդ դոլարի ռուսական ռազմական տեխնիկայի նախատեսվող կամ հայտարարված գնումներից:

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ